Ռազմավարական հետազոտական կենտրոնները Թուրքիայում - Archive ouverte HAL Accéder directement au contenu
Article Dans Une Revue Գլոբուս վերլուծական հանդես Année : 2015

Ռազմավարական հետազոտական կենտրոնները Թուրքիայում

Résumé

Թուրքիայում ռազմավարական հետազոտական կենտրոնների (ՌՀԿ) համակարգային զարգացումը սկսվել է 1960-ական թվականներին։ Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների շարքում Թուրքիան Իսրայելի հետ միասին ունի, թերևս, ամենահին վերլուծական կենտրոնները։ Դրանցում բազմաթիվ ոլորտների և ուղղությունների կողքին հետազոտվում են նաև հայաստանյան ՌՀԿ-ների զարգացման առանձնահատկությունները, տիպաբանությունը, ռազմավարական առաջնահերթությունները և այլն: ՌՀԿ-ների հիմնադրման բուռն շրջանի սկիզբ կարելի է համարել 2002 թվականը, երբ իշխանության եկավ Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ)։ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներով, նոր հակամարտություններով, տարաբնույթ ճգնաժամերով և այլ խնդիրներով պայմանավորված, ինչպես նաև գործնական քաղաքականության և ակադեմիական գիտության միջև գոյություն ունեցող խոչընդոտները հաղթահարելու, որոշում կայացնողների վրա ազդելու նպատակով վերջին տասնամյակում ձևավորվել են նոր որակի նեղ մասնագիտացված փորձագիտական-վերլուծական հաստատություններ։ Թուրքական ՌՀԿ-ների բուն գործառույթն է՝ հանդես գալ գաղափար-առաջարկություններով, մշակել ազգային անվտանգության խնդիրներից բխող ռազմավարական ծրագրեր, զարգացմանը միտված տեսլականներ, քաղաքական և ռազմական նշանակության կանխատեսումներ և ամենակարևորը՝ հասցնել դրանք որոշում կայացնողներին։
Fichier principal
Vignette du fichier
Strategic Research Centers in Turkey. 05_2015.pdf (501.95 Ko) Télécharger le fichier
Origine : Fichiers éditeurs autorisés sur une archive ouverte

Dates et versions

hal-03567823 , version 1 (12-02-2022)

Licence

Domaine public

Identifiants

Citer

Արեստակես Սիմավորյան. Ռազմավարական հետազոտական կենտրոնները Թուրքիայում. Գլոբուս վերլուծական հանդես, 2015, 62 (5), pp.13-22. ⟨10.5281/zenodo.6051784⟩. ⟨hal-03567823⟩
84 Consultations
14 Téléchargements

Altmetric

Partager

Gmail Facebook X LinkedIn More