Իսրայելի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ - Archive ouverte HAL Accéder directement au contenu
Ouvrages Année : 2017

The Policies of Israel, Iran, Turkey and Azerbaijan towards their Diasporas

Իսրայելի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ

Résumé

The book analyzes the government policies of the Israel, Iran, Turkey and Azerbaijan towards their diasporas. The creation history and current issues of the mentioned diasporas are reviewed. The issues of country-diaspora cooperation in politics, economy, science and other areas are discussed.In summary of this book a number of notes can made about the Israeli, Iranian, Azerbaijani and Turkish diasporas. There are many differences between these diasporas in terms of their origins. While the Israeli diaspora started to form over two thousand years ago after the loss of the Jewish statehood, the Iranian, Azerbaijani and Turkish diasporas can be deemed a phenomenon of the 20th century. The emergence of the Iranian diaspora is attributed to the Islamic Revolution of 1979, whereas the Turkish and Azerbaijani diasporas are primarily a result of labor migration. Worded differently, the underlying causes for the advent of Iranian diaspora were political, while in case of the Turkish and Azerbaijani diasporas the socioeconomic component was dominant. Regardless of the origins peculiarities of the diasporas, these countries try to deepen relations with their compatriots abroad, having in mind the following strategic objectives:1. Support for survival, self-organization and development of the diaspora. 2. Involvement of the diaspora’s scientific, information, and political potential, and financial capital to assist with facing the state and pan-national challenges. Given the potential of the country, as well as various internal and external circumstances, the governments of these countries use various strategic and conceptual approaches along with their relevant functional mechanisms. It has to be noted that the diasporas of the mentioned four countries have both resources and problems. In some cases, especially the diasporas of Iran, Turkey and Azerbaijan even pose certain challenges to these countries. For all four countries the state-diaspora relations contain manifestations that at least can be interesting for government entities which implement diaspora policies, as well as scientific circles with research interest in this area.
Գիրքը նվիրված է սփյուռքի նկատմամբ Իսրայելի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի պետական քաղաքականության վերլուծությանը։ Անդրադարձ է կատարվում հիշյալ երկրների սփյուռքերի ձևավորմանն ու արդի խնդիրներին։ Քննարկվում են քաղաքականության, տնտեսության, գիտության և այլ ոլորտներում պետություն-սփյուռք փոխգործակցության հիմնահարցերը։ Ամփոփելով սույն աշխատանքը՝ իսրայելական, իրանական, ադրբեջանական և թուրքական սփյուռքերի վերաբերյալ մի շարք դիտարկումներ հայտնենք։ Ծագումնաբանական առումով հիշյալ սփյուռքերի միջև կան զգալի տարբերություններ։ Եթե իսրայելական սփյուռքի ձևավորումն ըստ էության սկսվում է ավելի քան երկու հազար տարի առաջ՝ հրեական պետականության կորստով, ապա իրանական, թուրքական և ադրբեջանական սփյուռքերը կարելի է համարել 20-րդ դարի երևույթ։ Իրանական սփյուռքի առաջացումը վերագրվում է հիմնականում 1979թ. իսլամական հեղափոխությանը, իսկ թուրքական և ադրբեջանական սփյուռքերը հիմնականում աշխատանքային միգրացիայի արդյունք են։ Այլ խոսքերով, եթե իրանական սփյուռքի ձևավորումն ուներ քաղաքական պատճառներ, ապա թուրքական և ադրբեջանական սփյուռքերի պարագայում գերակա էր սոցիալ-տնտեսական բաղադրիչը։ Անկախ սփյուռքերի ծագումնաբանական առանձնահատկություններից՝ վերոնշյալ երկրները ձգտում են խորացնել հարաբերություններն արտերկրի հայրենակիցների հետ՝ օրակարգում ունենալով հետևյալ ռազմավարական նպատակները. 1. աջակցություն սփյուռքի գոյապահպանությանը, ինքնակազմակերպմանն ու զարգացմանը, 2. սփյուռքի գիտական, տեղեկատվական, քաղաքական ներուժի և ֆինանսատնտեսական կապիտալի ներգրավում՝ պետական և համազգային մարտահրավերների դիմագրավման նպատակով։ Պայմանավորված երկրի հնարավորություններով, ինչպես նաև ներքին և արտաքին տարատեսակ հանգամանքներով՝ հիշյալ պետությունները սփյուռքի հանդեպ քաղաքականությունում կիրառում են տարբեր ռազմավարական-հայեցակարգային մոտեցումներ՝ համապատասխան գործառութային մեխանիզմներով։ Հարկ է նշել, որ սփյուռքը վերոհիշյալ չորս երկրների պարագայում էլ, լինելով որոշակի ռեսուրս, նաև խնդիրներ ունի։ Որոշ դեպքերում հատկապես Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի սփյուռքերը նույնիսկ մարտահրավեր են հանդիսանում այդ երկրների համար։ Դիտարկվող չորս երկրների պարագայում էլ պետություն-սփյուռք հարաբերություններում առկա են որոշ դրսևորումներ, որոնք առնվազն հետաքրքրություն կարող են ներկայացնել սփյուռքի հանդեպ քաղաքականություն իրականացնող պետական կառույցների, ինչպես նաև ոլորտով հետաքրքրվող գիտական շրջանակների համար։
Fichier principal
Vignette du fichier
Diaspora_Israil_Iran_Turkey_Azerbaijan.pdf (2.4 Mo) Télécharger le fichier
Origine : Publication financée par une institution

Dates et versions

hal-03322397 , version 1 (19-08-2021)

Identifiants

  • HAL Id : hal-03322397 , version 1

Citer

Arestakes Simavoryan, Vahram Hovyan, Karen Veranyan. Իսրայելի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ. Arestakes Simavoryan. 1-274, 2017, Noravank Foundation; Ministry of Diaspora, 978-9939-825-35-9. ⟨hal-03322397⟩
139 Consultations
470 Téléchargements

Partager

Gmail Facebook X LinkedIn More